Արմեն Ռուստամյան.«Օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությունը շեղում է ազգային ուղեգծից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 16:41

«Օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությունը շեղում է ազգային ուղեգծից,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,-հային հայ պահելու մի բան էր մնացել, այդ էլ ենք ուզում տալ»:

Ըստ Ռուստամյանի՝ նման նախաձեռնությունը կամ վկայում է, որ երկիրն ունի անկախության խնդիր կամ էլ մոտեցումն  անհասկանալի է: «Ինչո՞ւ պետք է Հայաստանը ֆինասներ ներդնի, որ իր քաղաքացիները մայրենիի փոխարեն օտար լեզվով կրթություն ստանան»,- ասում է Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ օտար լեզուներով ուսուցման նախաձեռնությունը կարելի է հասկանալ նաև որպես խոստովանություն, որ մեր երկրում կրթական համակարգը շատ վատն է և կարելի է որոշակիորեն այն բարելավել  օտարալեզու ուսուցում ներդնելով: «Այս պարագայում գուցե բոլորն իրենց երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկեն՝ ոչ թե լեզվի, այլ որակյալ  կրթություն ստանալու համար»,- ասում է Ռուստամյանը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply