Ադրբեջանի նախագահը Ստամբուլում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 16:13

Երկուշաբթի Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով մեկնեց Ստամբուլ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի,վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,այդ մասին հաղորդում է CNN Turk-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն Ալիևի այցի հետ կապված լրագրողներին հայտարարեց,որ Թուրքիային ու Ադրբեջանին միացնում են անքաքտելի բարեկամական կապերը: Նրա ասելով նախատեսված հանդիպումների ընթացքում Ալիևի հետ կքննարկվեն հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք ,վերջերս կայացավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Բաքու,նա առանձնազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց երկու երկրների բարեհաջող բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացումը: Շեշտվեց Թուրքիայի վարչապետի այցի կարևորությունը Բաքու երկու երկրների կապերի սերտացման շրջանակում:

Կարծիքների փոխանակում եղավ երկկողմանի,տարածաշրջանային և միջազգային հարցերի մասին:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply