Հայաստանի 4 քաղաքներում կանցկացվեն ակցիաներ`ի պաշտպանություն հաշմանդամների իրավունքների

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 18:31

g_image1ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ համատեղ հուլիսի 1-2-ը Երևանում կանցկացնի «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով:

Սերբիայից, Չեխիայից, Հունգարիայից,Լատվիայից ժամանած 120 հյուրերը երկու օրվա ընթացքում կներկայացնեն զեկույցներ, տեղի մասնագետների հետ մեկտեղ կքննարկեն հատուկ կրթության խնդիրների և դրանց բարեփոխման ուղիներին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնակիցները կծանոթանան նաև միջազգային կազմակերպությունների փորձին, հկ-ների իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին: Ոլորտի մասնագետները կկազմակերպեն նաև խմբային թեմատիկ քննարկումներ:

Իսկ «Հույսի կամուրջ» հկ-ն հուլիսի 1-3-ը Ծաղկաձորում մեկ այլ ֆորում կանցկացնի: «Երիտասարդ սերնդի ձայնը» խորագրով համաժողովն անդրադառնալու է հաշմանդամ կանանց և աղջիկների իրավունքներին:

Մասնակից 14-19 տարեկան 39 երիտասարդները խմբային քննարկումների միջոցով կկազմեն ակցիաների ցանկ, այնուհետև կընտրեն դրանցից լավագույնները և կսկսեն ըստ ժամանակացույցի Երևանում, Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Բերդում («Հույսի կամուրջ» հկ-ն մասնաճյուղեր ունի այս քաղաքներում) իրականացնել այդ ակցիա-միջոցառումները:

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply