Աշոտ Վարդապետյանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2010 14:15

Սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելու է Շախմատի համաշխարհային օլիմպադան: Եվ ահա, այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: Նա փորձառու է, գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել մի շարք պատասխանատու ստուգատեսներում: Մասնավորպես, Վարդապետյանն այդ կարգավիճակով սպասարկել է 2005-ի և 2009-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը:  Ի դեպ, Խանտի Մանսիյսկում մրցավարի պարտականություն կկատարի երևանցի մեկ այլ միջազգային կարգի մրցավար` Արմեն Նիկողոսյանը: Իսկ գլխավոր մրցավարը կլինի Սերբիայի ներկայացուցիչ Սավա Կիզովան:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply