Թայլանդում աշակերտը հրկիզել Է դպրոցը, որպեսզի «մի փոքր հանգստանա պարապմունքներից»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 7, 2010 13:42
Թայլանդում 11-րդ դասարանի աշակերտը հրկիզել Է գիշերօթիկ դպրոցի շենքը, որտեղ սովորում Էր: Այդ մասին այսօր տեղեկատվություն են տարածել Թայլանդի զանգվածային լրատվամիջոցները: Ավելի քան մեկ ժամ հրշեջները պայքարում Էին կրակի դեմ, որը շաբաթ երեկոյան ընդգրկել Էր Նաքհոն Փաթոմի նահանգի Մահիդոն Վիթհայա Անուսոն հեղինակավոր միջնակարգ գիշերօթիկ դպրոցի մասնաճյուղերիրց մեկի առաջին երեք հարկերը: Դպրոցը գտնվում Է Բանգկոկի վարչական սահմանից ոչ հեռու:
Այս դպրոցի աշակարտների մեծ մասը մայրաքաղաքի բնակիչներ են: Հրդեհի ժամանակ այրվել են շենքի երեք հարկերը, որտեղ տեղավորված Էին դպրոցի գրադարանը, համակարգչային դասարանը եւ ուսումնական կաբինետները, հաղորդել Է Bangkok Post թերթը: Ըստ հրատարակության տվյալների՝ հրդեհը սարքել Է 11-րդ դասարանի (Թայլանդում կրթության 12-ամյա համակարգ Է) մի 16-ամյա աշակերտ, որը ցանկացել Է այս կերպ, իր իսկ արտահայտությամբ, «մի փոքր հանգստանալ դպրոցի անասելի ծանրաբեռնվածությունից»: Աշակերտին, որի անունն ու ազգանունը չեն հայտնվում, ոստիկանությունը ձերբակալել Է հրդեհը բռնկելուց կես ժամ անց, երբ նա փորձում Էր աննկատ դուրս ծլկել զուգարանից, որտեղ թաքնվել Էր հրկիզումից հետո:
Նա հրկիզումը կատարել Է մեկլիտրանոց բանկայով բենզինի եւ հրահանի միջոցով, որոնք գնել Էր դպրոցի հարեւանության գտնվող կրպակից: Նա ինքը մի փոքր այրվածք Է ստացել դեմքին, ինչի պատճառով Էլ ոստիկաններն ուշադրություն են դարձրել նրա վրա: Դպրոցում պարապմուքները մեկ շաբաթով դադարեցվել են պատահարի հետաքննության համար:






Facebook
Tweet This
Email This Post
