Երկու մեդալ բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2010 13:49

Մոսկվայում ավարտված բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակները տիրացան ոսկե և բրոնզե մեդալների:Պայքարի ոլորտ էին ներգրավվել 22 երկրների 600 մարզիկներ: 72 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը ձախ ձեռքով մրցումների եզրափակչում, հաղթելով Լեհաստանի ներկայացուցիչ Յան Վոյենչակին, կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Միջազգային ստուգատեսում իր նորամուտը նշած Աշոտ Ադամյանը (55 կգ) պատանիների ձախ ձեռքով մրցումներում զբաղեցրեց 3-րդ տեղը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում էր 12 մարզիկ:

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply