«Ոսկե ծիրան»-ն առաջին անգամ կցուցադրի ճապոնացի և լեհ հայտնի կինոռեժիսորների ֆիլմերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 30, 2009 18:29

voske-ciran1Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առաջին անգամ կհամագործակցի ճապոնական ֆոնդի հետ. կցուցադրվեն ճապոնացի հայտնի ռեժիսոր Կոհեյ Օգուրիի ֆիլմերը:

Կցուցադրվեն նաև ֆրանսիական, լեհական, գերմանական, ամերիկյան և հոլանդական ֆիլմեր: Փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ հուլիսի 14-ին նախատեսված է անցկացնել ֆրանսիական ֆիլմերի օր, իսկ 17-ին՝ գերմանական:

«Մեկ օր Եվրոպայում» արտամրցութային ծրագրով կցուցադրվեն մասնակիցների լավագույն ֆիլմերը:

Այս տարի փառատոնը նոր համագործակցություն է սկսում Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ: Հուլիսի 16-ին «լեհական օրեր» ծրագրով կներկայացվի, աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Կատաժինա Խորնեցկան ուրախությամբ ասաց, որ լեհական կինոարվեստը բավական լայն մասշտաբով է ներկայացվելու փառատոնին:

Այս տարի փառատոնին Ֆրանսիան ներկայանալու է 6 ֆիլմով, իսկ փառատոնի բացումը կարվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Մերձավոր շրջապատ» (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ժան-Պոլ Մարտենն այս առիթով ասաց, որ այդ կինոն մեծ կարևորություն ունի թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում:

Միջազգային կինոփառատոնը կշարունակի «Արաբական գիշերներ» ծրագիրը: Ամեն երեկո կցուցադրվեն Եգիպտոսի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ռեժիսորների ֆիլմերը: Ծրագրին աջակցում են Եգիպտոսի և Լիբանանի դեսպանատները Հայաստանում:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply