Կենսաբանությունից երկու 20 են ստացել, ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից՝ չեն ստացել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 13:30

Արդեն հայտնի են հունիսի 1-ի միասնական քննությունների արդյունքները:

Կենասբանությունից քննության դիմում-հայտ է ներկայացրել 1763 դիմորդ-շրջանավարտ, քննությանը մասնակցել է 1691-ը, 72-ը բացակա են եղել:  Կենսաբանությունից առավելագույն 20 միավոր է ստացել ընդամենը 2 դիմորդ:   Դիմորդ-շրջանավարտների գերակշիռ մասը՝ 47,66 տոկոսը ստացել է 8-13 միավոր, 23,89 տոկոսը՝ 13,5-17 միավոր, իսկ  17,5-20  գնահատական է  ստացել դիմորդ-շրջանավարտների 4,79 տոկոսը:

«Կենսաբանություն» առարկայից միջին գնահատականը 10,8 է, դրական միավորի շեմը չի կարողացել հաղթահարել դիմորդների 23,65 տոկոսը/400 մարդ/:

Ընդհանուր պատմությունից դիմում հայտ է ներկայացրել 512 դիմորդ-շրջանավարտ, քննությանը մասնակցել է 481-ը, 31-ը քննությանը չեն ներկայացել:  Քննություն հանձնած դիմորդ-շրջանավարտներից անբավարար է ստացել 7,48 տոկոսը, նվազագույն՝ 8-13 միավոր է  վաստակել 42,62 տոկոսը, 36,59 տոկոսը ստացել է 13,5-17  միավոր, իսկ առավելագույն՝ 17-20 միավոր է ստացել քննություն հանձնողների 13,31 տոկոսը: Ընդհանուր պատմությունից միջին գնահատականը 12,9 է:

Աշխարհագրությունից  քննության դիմում հայտ է ներկայացրել 329 դիմորդ-շրջանավարտ, քննությանը մասնակցել է 314-ը, 15-ը բացակայել են: Աշխարհագրությունից քննություն հանձնողների 16,88 տոկոսը ստացել է անբավարար, 49,68 տոկոսը՝ 8-13 միավոր, 29 տոկոսը՝ 13,5-17 միավոր, իսկ 17,5-20 միավոր է ստացել ընդամենը դիմորդ-շրջանավարտների 4,47 տոկոսը: Աշխարհագրությունից  միջին գնահատականը 11,3 է:

Ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից 20 միավոր որևէ դիմորդ չի ստացել:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply