Եվս մեկ անհաջողություն մոսկովյան ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2010 13:26

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ևս մեկ կորուստ ունեցան: 69 կգ քաշայինների պայքարում Սամվել Մաթևոսյանը 0:18 հաշվով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալեքսիս Վաստինին։ 51 կգ Դերենիկ Գիժլարյանը 16:4 հաշվով պարտության մատնեց հունգարացի Նորբերտ Կալուցային։Հրաչյա Ջավախյանը (64 կգ) վերելքով անցկացրեց հանդիպումը և 11:2 հաշվով տպավորիչ առավելության հասավ Ալեքսանդր Վասիլևի (Ֆինլանդիա) նկատմամբ:75 կգ քաշային, աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը ոչ մի հույս չթողեց խորվաթ Սանին Պոր Վրոչին`13:2։81 կգ քաշային Արթուր Խաչատրյանն էլ 13։3 հաշվով հաղթեց Յոանիս Միլիտոպոլսին (Հունաստան)։

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply