Բարքեմփ 2010՚

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 7, 2010 13:27

Այսօր Երևանում ավարտվել է “Բարքեմփ Երևանը”: Այն` ինտերնետ-տեխնոլոգիաները մասնագիտական տարբեր ոլորտներում օգտագործելու,ինտերնետային գործիքների տիրապետելու եվ ինտերնետն ավելի հեշտ ու էֆեկտիվ օգտագործելու մասին է: Բարքեմփը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ:Այն ինֆորմացիոն տեխնոլոգիաներով հետաքրքրվող մարդկանց համար է:Ինֆորմացիոն տեխնոլոգիաներում մասնագիտացածները,բլոգերները ներկայացրեցին նաեվ այլ թեմաներ` համակարգչային նոր ծրագրեր,ինտերնետում ՙփորփրած՚ հետաքրքիր նյութեր ու վիդեոներ եվ այլն:Այս տարի ՙԲարքեմփն՚ ունեցել է 300-ից ավելի մասնակից: Բարքեմպցիներին այցելել է նաեվ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Սեփական բլոգը եվ կառավարության կայքը ներկայացնելու համար,վարչապետին/ինչպես բոլոր մասնակիցներին իրենց ներկայացումների համար/ տրված էր երեսուն րոպե ժամանակ:Սակայն վարչապետը բուն թեմայից քիչ խոսեց. ՙԲարքեմփի՚ մասնակիցները բազմաթիվ հարցեր ունեին կառավարության ղեկավարին` թեմայից դուրս:Բարքեմփի մասնակիցները 180-ից ավելի ստորագրությամբ վարչապետին հանձնեցին իրենց առաջարկը` Հայաստանի Հանրապետությունում մշակել հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն:Որպես սկզբնական քայլեր առաջարկվում էր պետական եվ տեղական ինքակառավարման մարմիններում անընդունելի համարել ոչ յունիքոդ տառատեսակների օգտագործումը,հատուկ կարգադրությամբ պետական ծառայողներին հորդորել` պաշտոնական նամակագրության ժամանակ օգտագործել իրենց հաստատության դոմեյնի էլեկտրոնային փոստի հասցեն եվ այլն:

Ինչպես վարչապետի հետ հադիպումը,այնպես էլ ողջ Բարքեմփն անցավ ոչ պաշտոնական մթնոլորտում:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply