Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածից հարձակման փորձի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 12:36

Իսրայելական ռազմա-ծովային ուժերը խափանեցին Գազայի հատվածից ծովային հարձակումը:

Ինչպես հաղորդում է իսրայելական բանակի լրատվական կենտրոնը ,սահմանապահները կրակել են մի խումբ ջրասույզ պաղեստինցիների վրա,որոնք փորձում էին ծովով հասնել իսրայելական Նահալ-Ազա շրջանը:

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են,որ առնվազն 4 լողորդներ զոհվելու մասին:Ինչպես նշում են իսրայելական աղբյուրները ,դա առաջին դեպքը չէր ,որ փորձ է արվում գրոհել Իսրայելը ծովից:Մի քանի ամիս առաջ նրանք իսրայելական ափերի մոտ էին ուղղարկել լողացող պայթուցիկ սարքեր ,որոնց մի մասը հասել էին մինչև Աշկելոնի,Աշդոդի և նույնիսկ Նետանիի լողափեր:Հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply