Հանապետությունում 2010 թ. հինգ ամիսներին ներկայացվել է գյուտերի եւ օգտակար մոդելների 66 հայտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2010 12:31

Հանապետությունում 2010 թվականի առաջին հինգ ամիսներին ներկայացվել է գյուտերի եւ օգտակար մոդելների 66 հայտ: Ինչպես  տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը, գյուտերի մեծ մասը գրանցվել է «Ամեն ինչ մարդու համար» բաժնում: Վերջինում տեղ գտած գյուտերը հիմնականում վերաբերում են գյուղատնտեսությանը, բժշկությանը, սննդամթերքի արտադրությանը: Հայտերի մեծ մասը ստացվում է Երեւանից, որը, ըստ Ա. Պերյանի, պայմանավորված է հասարակության տեղեկացվածության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին ավելի հասանելի լինելու հանգամանքով:

Նշենք նաեւ, որ Հայաստանը յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին ընկնող գյուտերի քանակով գերազանցում է մի շարք զարգացած երկրների` Իտալիային, Իսպանիային, Իռլանդիային:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply