Հրդեհներ Եղեգնաձորում, Ջերմուկում և Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2010 12:04

Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի 16-րդ շենքում:

Ժամը 12.11-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել` ժամը 12.56-ին:

Այրվել է շենքի տանիքի ծածկը` 10 քմ մակերեսով:

***

Նույն օրը, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ շենքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` ժամը 18.00-ին:

Այրվել են Հ. Մանուկյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը եւ 10 հակ անասնակեր:

***

Նույն օրը, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեբաստիա 32/2 հասցեում` «Հայորդաց տանը»   հարակից տարածքում:

Ժամը 19.34-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.48-ին, մարվել` ժամը 19.53-ին:

Այրվել է 800 քմ մակերեսով խոտ:

***

Հունիսի 5-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի 10-րդ շենքին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել` ժամը 15.37-ին:

Այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

***

Հունիսի 6-ին, ժամը 02.22-ին եւ ժամը 04.48-ին ահազանգեր են ստացվել Երեւանի Տիգրան Մեծի 10 եւ Ազատամարտիկների 78 հասցեներին հարակից տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Այրվել է համապատասխանաբար` 18 եւ 15 քմ. մակերեսով աղբ:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply