Թուրքիան չեղյալ է հայտարարում ռազմական համաձայնագրերը Իսրայելի հետ.

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 11:34

Թուրքիան չեղյալ կհամարի ռազմական համաձայնագրերը Իսրայելի հետ,որի հետ մինչև վերջերս պահպանում էր ռազմա-տեխնիկական ոլորտում սերտ կապեր :Այդ մասի հայտարարեց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի տեղակալը`Օմեր Չելիքը:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին,երբ իսրայելական զինվորները հարձակվեցին միջազգային «Ազատության նավատորմի »վրա, որը հումանիտար բեռ էր տեղափոխում Գազայի հատված: Ընդհարման արդյունքում զոհվեցին 9մարդ,որոնցից 8-ը `Թուրքիայի քաղաքացի,19-ը վիրավորվեցին: Ի պատասխան Թուրքիայի պարլամենտը պահանջեց կառավարությունից վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ:

Իսրայելի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու մասին նախորդ շաբաթվա վերջին զգուշացրեց Թուրքիայի վարչապետի տեղակալ Բյուլետ Արինչը:

«Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները ճանապարհային քարտեզում առաջիկայում սկսած ռազմական համաձայնություններից մինչև մյուս կապերը չեղյալ կհայտարարվեն »,-քաղաքական գործիչի խոսքերն է մեջ բերում «Խաբար Թուրք» թերթը:

Իշխող կուսակցության նախագահի տեղակալը նաև հայտարարեց «Կկիրառվեն բոլոր միջազգային իրավունքները պատժելու Իսրայելի կառավարությանը ,նրանց ,ով հրաման է տվել հարձակվել նավատորմի վրա և կանգնած է այդ ակցիայի ետևում»,-ասաց Չելիքը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների ,Թուրքիան կփորձի օգտագործել պետությունների և կառավարությունների ղեկավարների 3-րդ հանդիպումը `նվիրված Ասիայում փոխհարաբերությունների և վստահության առաջացման ,որը տեղի կունենա երեքշաբթի ,Ստամբուլում, Իսրայելին հրապարակային մեղադրելու և մեկուսացնելու համար:

Այդ գագաթնաժողովում Իսրայելը կներկայացնի այդ երկրի դեսպանը Անկարայում,չնայած մինչև ճգնաժամը սպասվում էր նախարարական մակարդակի ներկայություն,այդ մասին գրում է «Ակշամ»թերթը հղում կատարելով դիվանագիտական աղբյուրները:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply