Հնդկաստան-Թուրքիա-ԱՊՀ գործարար համաժողով` Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 11:17

Ստամբուլում օգոստոսի 24-25-ը կանցկացվի Հնդկաստան-Թուրքիա-ԱՊՀ գործարար համաժողով: Ինչպես  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը, համաժողովում կքննարկվեն մասնակից երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` առողջապահության, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը հայ գործարարներից ընդունում է համաժողովի մասնակցության հայտեր: Վ. Ամիրյանը նշեց, որ նման համաժողով առաջին անգամ է կազմակերպվում: Հայ գործարարների մասնակցությունը հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրների շուկաներին եւ նոր գործընկերներ ձեռք բերելու տնտեսության տարբեր ճյուղերում:

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply