Չորս մարդ է զոհվել ԱՄՆ -ու Տորնադոյի հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 1:14

Իլլինոյս,Օհայո և Միչիգան նահանգների վրայով անցավ հզոր փոթորիկ,որը ուղեկցվում էր ուժեղ քամով,ամպրոպով և հեղեղով: Հիմնական հարվածը ստացավ Օհայոն, որտեղ ամենաքիչը չորս հոգի մահացան,մոտ հիսուն տուն հիմնահատակ ավերվեց և հարյուրավոր շինություններ վնասվեցին:

Նահանգների տասնյակ բնակիչներ տարբեր վնասվածքներով տարվել են հիվանդանոց: Հիմա փրկարարները ավերված տներում փնտրում են տուժածների: Փոթորիկից հետո ավերված տների,տնտեսական շինությունների,արմատախիլ ծառերի և շուռ եկած մեքենաների տասերեք կիլոմետրանոց հետք է մնացել, հաղորդում է ԻՏԱՐՏԱՍՍը հղում անելով ամերիյան ԶԼՄներին

Տորնադոն հաճախակի երևույթ է ամերիկյան նահանգներում տարվա այս եղանակին: Պաշտոնապես փոթորիկների սեզոնը Ատլանտիկ օվկիանոսում սկսում է հունիսի մեկից: Մասնագետները ասում են, որ այս տարի նահանգներում սպասվում է քսաներեք տրոպիկական փոթորիկ,որոնցից տասնչորսը կվերածվեն հզոր փոթորիկի:

Սպասվում է,որ յոթը այդ բնական աղետներից մեծ վտանգ են ներկայացնում: Մաս նագետների գնահատմամբ Ատլանտիկ օվկիանոսի և Մեքսիկական ծոցի առափնյա շրջաններում ապրում են 34.,6 միլիոն ամերիկացիներ:

+

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply