Եգիպտոսում քաղաքացիությունից կզրկվեն իսրայելուհիների հետ ամուսնացածները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2010 17:53

Կահիրեի Գերագույն դատարանը հաստատեց ստորին դատարանի վճիռը,որով  կոչ է արվում կառավարությանը վերանայել երկրի քաղաքացիներին զրկելու քաղաքացիությունից,եթե նրանք ամուսնացած են իսրայելուհիների հետ,կիրակի օրը  հաղորդել  է բրիտանական  BBC հեռուստատեսային կորպորացիան : Վերանայման համար դիմել էր երկրի ներքին գործերի նախարարությունը:

Դատարանի որոշման հիմքում ընկած է ,որ կառավարությանը պետք է  ներկայացվեն բոլոր այն դեպքերը,  երբ Եգիպտոսի քաղաքացին ամուսնացած է իսրայելուհու հետ  : Այդ որոշումը  կարող է լուրջ  ազդեցություն ունենալ  Իսրայելի և Եգիպտոսի հարաբերություններում:

1979թ.Եգիպտոսը խաղաղության համաձայնագիր է կնքել Իսրայելի հետ,լինելով առաջին արաբական պետությունը ,որը մոտիկանում է Իսրայելի հետ,  նշում է    BBC: Եգիպտոսում     հակահրեական տրամադրությունները սրվեցին  “Խաղաղության նավատորմի ” միջադեպի  պատճառով,  երբ իսրայելական զինվորները գրավեցին Գազայի հատված  մեկնող նավերը: Չնայած ամուսնությունների հարցը  սկսել էր քննարկվել միջադեպից քիչ առաջ:    Դատարանը որոշել է,որ կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում ընդունի զրկել թէ ոչ քաղաքացիությունից ամուսնուն և երեխաներին: Հաշվի է առնվելու կինը արաբական թե հրեական ծագում ունի:  “Ինտերֆաքսը հաղորդում է” ,որ Եգիպտոսում մոտ 30 հազար տղամարդ ամուսնացած է իսրայելու հու հետ:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply