Ավստրալիայի վրա հարձակվել են հարբած թութակները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 6, 2010 12:31
Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պալմերստոն քաղաքի փողոցները լցվել էին թութակներով,որոնք իրենց պահում էին այնպես,կարծես ալկոհոլի ազդեցության տակ էին:Թռչունները ընկնում էին ծառերի վրայից և չէին կարողանում թռչել:
Տեղի անասնաբուժները ի վիճակի չեն բացատրել փետրավորների այդ տարօինակ պահվածքը:
Վառ գույներով ներկված լորի թութակները ցուցադրում են ամբողջովին ալկոհոլային հարբածության նշաններ:Նրանք չեն կարողանում ղեկավարել իրենց շարժումները,ուշաթափվում են և ընկնում `ծառերից:Արթնանալուց հետո թռչունները կամաց կամաց ուշքի են գալիս: Ընկած թռչուններին անասնաբուժները հավաքում են և տանում տեղի բուժարան:
Այժմ բուժարանում երեսուն թութակ կա,և ամեն օր նրանց թիվը ավելանում է
Բժիշկները թռչուններին տալիս են քաղցր ապուր և մրգեր,որպեսզի օգնեն նրանց հաղթահարել հարբածությունը:
Տեղի բնակիչները ասում են ,որ առաջ ել կարելի էր Պալմերստոնի փողոցներում «հարբած»թութակներ տեսնել,բայց նրանք երբեք այդքան շատ չեն եղել:
Ամենայն հավանականությամբ թռչունների հարբածության աղբյուրը հանդիսանում է որոշ պտուղների,որ ուտում են թութակները, տոնուսի բարձրացման հատկությունը; Ալկոհոլ պարունակող այդ պտուղներից տուժում են նաև կապիկները:






Facebook
Tweet This
Email This Post
