Սպասելիքները մեծ են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 5, 2010 17:31
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Պարզ չէր, թե ով է Հայաստանը ներկայացնելու 64 կգ քաշայինների պայքարում:Բանն այն է , որ այս ստուգատեսին չի մասնակցելու Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոն Էդիկ Համբաձումյանը: Եվ ահա, այդ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Հրաչիկ Ջավախյանը (նկարում` կենտրոնում), ով օլիմպիական խաղերի մրցանակակիր էր դարձել 60 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև` Հովհաննես Դանիելյանը (48 կգ, Եվրոպայի 2008-ի չեմպիոն), 51 կգ Դերենիկ Գիժլարյանը (48 կգ), Կարեն Այլյազյանը (54 կգ, Եվրոպայի երիտասարդների 2009-ի չեմպիոն), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, 2009-ի աշխարհի փոխչեմպիոն, 2008-ի աշխարհի գավաթակիր), Արթուր Խաչատրյանը (81 կգ ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ , 2008-ի Եվրոպայի փոխչեմպիոն):Մեր բռնցքամարտիկներից սպասելիքները մեծ են:





Facebook
Tweet This