Երգչուհի Սիրուշոն ներկայացրեց իր հերթական ձայնասկավառակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 4, 2010 23:59

Երգչուհի Սիրուշոն այսօր հանդիսատեսի դատին հանձնեց «Հավատում եմ» խորագրով իր հերթական ձայնասկավառակը: Ինչպես այս առթիվ հրավիրված մամլո ասուլիսում նշեց երգչուհին, ձայնասկավառակի վրա երկար աշխատանք է տարվել, այն ներկայացնում է ինչպես նախկինում հնչած, այնպես էլ նոր երգեր: Վերջիններս հիմնականում մատուցվում են արեւելյան մոտեցմամբ: «Ես միշտ ասել եմ, որ իմ երաժշտությունն արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում է, սակայն հայկականն ինձնից երբեք չի հեռանա»,-նշեց նա: Սիրուշոյի խոսքերով` հանդիսատեսի մոտ հաճախ այնպիսի կարծիք է ձեւավորվում, որ իր երգերը ներկայացնում են իր հոգեվիճակը, սակայն հաճախ դա այդպես չէ:

Արդեն գործում է «Սիրուշո պրոդաքշընը», որն օրինական կերպով կզբաղվի իրեն վերաբերող յուրաքանչյուր հարցի, ինչպես նաեւ կպայքարի կեղծ ձայնասկավառակների շրջանառության դեմ: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` երգչուհին նշեց, որ նախատեսվում են դուետներ, մենահամերգներ արտերկրում. հունիսի 25-26-ը մենահամերգով հանդես կգա Կանադայում, առաջիկա ամիսներին` նաեւ Հունաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանում մենահամերգին, երգչուհին նշեց, որ դա մեծ պատասխանատվություն է, եւ դեռ երկար ժամանակ է անհաժեշտ դրա համար: Ասուլիսի ավարտին նա շփվեց երկրպագուների հետ, ինքնագրեր եւ ձայնասկավառակներ բաժանեց:

Դիտվել է 2289 անգամ:
Print Friendly

Leave a Reply