ՔԱԿ-ը հայտարարել է Թուրքիայի դեմ միակողմանի հրադադարի ավարտի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2010 23:51

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի դեմ կրակի միակողմանի դադարեցման ավարտի մասին, որը շարունակվել է մոտ մեկ տարի: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք սկսել ենք գրոհները թուրքական բանակի դեմ` ի պատասխան նրանց կողմից կրկնվող ռազմական հարձակումների` կուսակցության եւ Թուրքիայում բնակվող քրդերի դեմ: Մենք որոշել ենք դադարեցնել միակողմանի զինադադարը, որի մասին հայտարարվել է անցյալ տարվա ապրիլին», -հայտարարել է ՔԱԿ ներկայացուցիչ Ա.Դանիզը: Պատճառները, որոնք դրդել են ՔԱԿ-ին հայտարարություն անել զինադադարի վերացման մասին, նրա խոսքերով, «Թուրքիայի կառավարության` քաղաքական բարեփոխումներ կատարելու անկարողությունն է, որոնց մասին հայտարարվել է անցյալ տարի (նկատի է առնվում «Քրդական նախաձեռնությունը»), ինչպես նաեւ Թուրքիայի զինված ուժերի կողմից իրաքյան Քրդստանում ՔԱԿ-ի դիրքերի վրա անցյալ ամիս իրագործած գնդակոծությունները»: ՔԱԿ հայտարարությունը համընկել է իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի` Թուրքիա այցի հետ, որի ընթացքում նա թուրքական ղեկավարության հետ քննարկել է ահաբեկչությանը հակազդելու հարցեր:

Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply