Արցախցիները վերցրին գավաթը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 30, 2009 17:54
azh1

Ղարաբաղի հավաքականը տարավ ԱԺ գավաթը

Այսօր Արցախի ներկայացուցուցիչների հաղթանակով ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը:  Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հավաքականները:

azh2

Կենտրոնում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Այս տարի եզրափակիչն անցկացվեց երկու օր: Երեկ մարզիկները Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ուժերը չափել էին վազքերում, իսկ այսօր  «Սպարտակ» մարզադաշտում մրցեցին ցատկերում:

Մրցումների փակման պաշտոնական  արարողությունը տեղի ունեցավ այսօր: Մրցանակային տեղեր գրավողներին հանձնվեցին պատվոգրեր, գավաթներ և մարզագույք:

Յուրաքանչյուր պատվիրակության կազմում 3-6-րդ դասարաններում սովորող 21 մարզիկ-մարզուհի էր ընդգրկված: Պատանիները և աղջիկները մրցեցին տարբեր տարածությունների վազքերում, փոխանցավազքում, հեռացատկում, ձգումներում:

Մրցումների նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ԿԳ նախարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը, «Սպորտը բոլորի համար» հկ-ն:

Մրցույթն անցկացվում է 2000 թ.-ից, և միայն 2007-ին տեխնիկական պատճառներով այս ստուգատեսի եզրափակիչը չէր կայացել:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply