Արմեն Ռուստամյան. Փոստանջյանի խիզախությունը սպառնալիք է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 18:09

Արմեն Ռուստամյան«Ես ինձ չեմ պատկերացնում մի թիմում, ուր կա Հայաստանի դեմ ամենակատաղի մարտնչողներից մեկը` ադրբեջանցի պատվիրակ Հաջիբերին»,- այսօր լրագրողներին հայտարարեց Եվրախորհրդում պատվիրակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` բացատրելով, թե ինչու չի միացել Զարուհի Փոստանջյանի առաջարկներին։

Փոստանջյանը`որպես հայաստանյան պատվիրակության անդամ, ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթով ներկայացրել է «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Հայաստանում» բանաձևի նախագծում իր առաջարկությունները, որոնց համաձայն չեն եղել պատվիրակության մյուս անդամները։ Առաջարկների տակ Փոստանջյանի նախաձեռնությամբ ստորագրել են Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններից մեկական ներկայացուցիչ։(Տես այստեղ)

Ռուստամյանն ասում է, որ Փոստանջյանն իրեն չի առաջարկել ստորագրել փաստաթուղթը և չի միացել նաև կոլիցիայի առաջարկներին, քանի որ այն կողմից էլ առաջարկ չի եղել։

ՀՅԴ ներկայացուցիչն ասում է, որ ճիշտ կլիներ, եթե Փոստանջյանն ասեր, թե անփորձությունից է ադրբեջանցի ու թուրք պատվիրակներից ստորագրություն հավաքել. «Իմ մտահոգությունը կապված է նրա հետ, որ հիմա Փոստանջյանը, կարծես, հպարտանում է, որ ընդօրինակման արժանի խիզախ քայլ է արել ու սպառնում է կրկնել»:

Karen BeqaryanԲեքարյանը կարծում է, որ աղմուկ բարձրացնելու փոխարեն պետք է հարթել հարաբերությունները պատվիրակության ներսում, որ այնտեղ լինի կոնստրուկտիվ համագործակցություն:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply