Անհաջող մրցելույթներ Թբիլիսիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2010 15:26

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան այդ ստուգատեսում: Վերջին` 9-րդ տուրում Լիլիթ Գալոյանը և Լիա Մարտիրոսյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց:  Գալոյանը  վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը։ Գևորգյանը և Մարտիրոսյանը 4,5 միավորով հանգրվանեցին 30-34-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: 8 միավորով հաղթող դարձավ Աննա Մուզիչուկը (Սլովենիա)։

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply