Հավակնորդները կխաղան երկու երկրներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2010 15:15

ՖԻԴԵ-ն հաստատել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրներում: Նախատեսվում է, որ ութ հավակնորդներից չորսը կխաղան Բաքվում, իսկ մյուս չորսը, այդ թվում` Լեւոն Արոնյանը` այլ երկրում: Վերջինս  կճշգրտվի լրացուցիչ: Ներկայումս  հայտնի են ութ հավակնորդներից յոթի  ազգանունները` Արոնյան, Թոփալով, Կրամնիկ, Կարլսեն, Կամսկի, Գելֆանդ, Ռաջաբով: Ըստ նախնական որոշման, մրցախաղերը, որոնք անցկացվելու են նոկաուտ համակարգով, սկսվելու են 2011-ի մարտի 1-ին:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply