Դավիթ Նալբանդյանը չի շտապում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2010 15:08

Արգենտինայում բնակվող  հանրածանոթ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշել է Արգենտինայի հավաքականի կազմում չմասնակցել Մոսկվայում կայանալիք թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպմանը:  Արգենտինացիները մրցելու են Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:  Արգենտինայի հավաքականի կազմում են` Էդուարդո Շվանկը, Լեոնարդո Մայերը Օրասիո Սեբալոսը, Ֆեդերիկո  Դելբոնիսը, Խուան Մոնակոն: Խաղերն անցկացվելու են հուլիսի 9-11-ին: Նալբանդյանն այդպիսի որոշում է կայացրել իրեն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Արդեն մեկ ամիս է նա փորձում է ապաքինվել: Դավիթը նախապատրաստվում է մասնակցել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին: Հանդիպելով լրագրողներին, Նալբանդյանը հայտնել է, որ ամենն բան ընթանում  ցանկալի հունով և բժիշկը խորհուրդ է տվել չշտապել, կորտ դուրս գալ լրիվ ապաքինվելուց հետո:

Դիտվել է 1564 անգամ:
Print Friendly

Leave a Reply