Ստեփանակերտի օդանավակայանը կգործի 2010-ից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 17:20

ԼՂՀ կառավարությունը հաստատել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, որը նախատեսում է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգում և վերագործարկում: Օդանավակայանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն ավարտման փուլում են:

Ավիացիոն թռիչքների վերսկսումն ապահովելու նպատակով ստեղծվել է անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանի ղեկավարությամբ:

Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2010 թ. հոկտեմբերին: Սկզբում կօգտագործեն 14-16 տեղանոց փոքր ինքնաթիռներ, և չվերթներ կիրականացվեն Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply