Վախթանգ Դարչինյանը` նոր ծրագերի մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2010 15:01

Կրկին Հայաստանում է Վախթանգ Դարչինյանը: WBC, WBA և IBO վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնը, «Տեսակետ» ակումբում հանդիպելով լրագրողներին, պատմեց վերջերս ֆիլիպինցի  Էրիկ Բարսելոնայի նկատմամբ տարած իր հաղթանակի մասին: Ապա նա տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերին և մրցելու է մեքսիկացի Ֆերնանդո Մոնտիելի հետ: Այդ մրցամարտը պետք է ավելի վաղ կայանար, սակայն քանի որ իր անցկացրած վերջին հանդիպման ժամանակ Վախթանգը կոտրել է ձեռքը, ապա  մրցամարտը  հետաձգվել է: Դարչինյանը չթաքցրեց, որ թեթև քաշային իր մրցակիցն ուժեղ է, WBO և WBC  վարկածներով չեմպիոնական գոտիներ ունի և ինքը փորձելու հաղթել  նրան, տիրանալ դրանց: Այդ մրցամարտը կկայանա Լոս Անջելեսում, կամ Լաս Վեգասում: Դրանից հետո հայ բռնցքամարտիկը մտադիր է մրցել մեքսիկացի Ռաֆայել Մարկեսի հետ: Ապա հավանական է նա մասնակցի աշխարհի սուպեր չեմպիոնի կոչման համար կայանալիք մրցամարտի: Այն հարցին , թե Դարչինյանը որ երկրի հավաքականին է երկրպագելու ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությունում, նա անկեղծորեն խոստովանեց, որ անգամ տեղյակ չէ, որ առաջիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնություն է անցկացվելու:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply