(Русский) Новый премьер Японии: самая важная задача – перестроить страну
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2010 14:46
Ճապոնիայում վարչապետ ընտրվեց ֆինանսների նախարար Նաոտո Կանը: Նրա օգտին քվեարկել են իշխող Դեմոկրատական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը: 63-ամյա Նաոտո Կանը համարվում է խորհրդարանի լավագույն բանավիճողներից մեկը և բյուրոկրատների թշնամին: Շատերը նշում են նաև նրա չափազանց բռնկուն և անհամբեր բնավորությունը: Ինքը Կանը իրեն համարում է կատուների ու խմիչքի սիրահար,ինչպես նաև ճապոնական շաշկու մոլեռանդ խաղացող:
Նաոտո Կանի հաղթանակին ոչ ոք չէր կասկածում: Որպես հաջորդ վարչապետ նրա մասին սկսեցին խոսել անմիջապես Յուկիո Հատոյամայի հրաժարականից հետո,երկու օր առաջ:
63-ամյա Նաոտո Կանը իշխող Դեմոկրատական կուսակցության վետերաններից է:Նա երկու անգամ եղել է կուսակցության նախագահ,երբ դեռ Դեմոկրատները ճապոնական ընդիմության մեջ գլխավոր դերակատար էին: Կուսակցության առաջնորդ դառնալու պահից ,նա նպատակներ դրեց իր ապագա կաբինետի առջև:
«Գլխավոր խնդիրը ,որ ես տեսնում եմ իմ առջև ,որպես կուսակցության նախագահ և կառավարության ղեկավար `դա այս երկրի վերակառուցումն է: Ես հավատում եմ,որ Դեմոկրատական կուսակցության անդամները մի մարդու պես կձգտեն հասնելու այդ նպատակներին»,-ասաց Նաոտո Կանը
Դեմոկրատական կուսակցության նրա համախոհները նրան անվանում են միջնադարյան թագավորների նմանությամբ «Կան-Բռնկվող»-,իր ուղղամտության և կտրուկ խոսքերի համար:Վեց տարի առաջ , նա մեղադրվեց կենսաթոշակի հատկացումների ոչ մեծ գումար չվճարելու մեջ,Կանը թողեց կուսակցության նախագահի պաշտոնը,սափրեց գլուխը,և հին ճգնավորների օրինակով ,կատարեց ուխտագնացություն դեպի սրբավայրեր:
Ճապոնացիների վերաբերմունքը նոր վարչապետի մասին միարժեք չէ: Նաոտո Կանը շատ կամային մարդ է,նրա իշխանությունը օգուտ կբերի երկրին ,ասում են շատերը: Մյուսները հավատում են ,որ նոր իշխանությանը կհաջողվի ինչ-որ բան փոխել:
Նոր կառավարության առաջնահերթ խնդիրը ընտրողների վստահությունը վերականգնելն է: Դեմոկրատական կուսակցություն ը Ճապոնիայում իշխանության եկավ ութ ամիս առաջ,առաջին անգամ հաղթելով լիբերալ –դեմոկրատներին,որոնք անընդմեջ ղեկավարում էին երկիրը մոտ կես դար: Այդ ընթացքում կուսակցության վարկանիշը 60-տոկոսից իջավ 20-տոկոսի:
Հիմնական պատճառը անճարությունն էր կատարելու նախընտրական խոստումները ` պայմանավորվել Վաշինգտոնի հետ Օկինավա կղզուց ԱՄՆ-ի ռազմական բազաները տեղափոխել: Արդյունքում տեղի բնակիչների մասսայական բողոքի ալիք բարձրացավ և իշխող կոալիցիան պառակտվեց: Այդ պարագայում Հատոյամայի հրաժարականը անհրաժեշտություն էր: Ինչպես հարցումներն են ցույց տալիս ,այդ քայլը բերեց առաջին հուսադրող արդյունքները: Կուսակցության վարկանիշը 10 կետով բարձրացավ:
Վերջին 5տարում Ճապոնիայում փոխվել է արդեն 5 վարչապետ,ընդ որում ամեն անգամ նրանց պաշտոնավարման ժամկետը նվազում է: Առաջին կանխատեսումները, Նաոտո Կանի կառավարման վերաբերյալ, կարելի է անել խորհրդարանի Վերին պալատի ընտրությունից հետո,որը տեղի կունենաարդեն հուլիսին:






Facebook
Tweet This
Email This Post
