Վաղը Խոր Վիրապ կտարվի Գրիգոր Լուսավորչի մասունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2010 14:39

Վաղը՝ հունիսի 5-ին, սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապի վանք է տարվելու սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Վանքում կմատուցվի սուրբ Պատարագ (սկիզբը` ժամը 10:30-ին):

Ուխտավորներն առիթ կունենան հպվելու Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին եւ արժանանալու սրբի օրհնությանը:

Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply