Ուժեղ քամի Շիրակում և Արագածոտնում, դժբախտ պատահար՝ Գավառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2010 11:04

Ուժեղ քամու հետեւանքները

Հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում Շիրակի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Հովունի, Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն, Կարմրաքար, Քեթի, Հացիկ, Փոքրաշեն գյուղերի մի շարք բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ:

Ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

***

Ուժեղ քամիներ են գրանցվել նաեւ Արագածոտնի մարզում:

Մասնավորապես` Աշտարակ քաղաքի Երեւանյան 1 հասցեից ահազանգ է ստացվել, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ից 24.00-ը մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով Արթուր-1 ՍՊԸ-ին հարակից կաթսայատան ծխնելույզը շրջվել եւ ընկել է ընկերության վարչական շենքի տանիքին, ինչի հետեւանքով քանդվել են շենքի եւ կից շինության տանիքները` 30 քմ ընդհանուր մակերեսով:

Հունիսի 3-ին, ժամը 00.10-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է նաեւ մարզի` Նորաշեն, եղադիր եւ Ձորագլուխ գյուղերի բնակելի տների` ընդհանուր թվով 11 տան տանիք:

Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Հողաշերտի փլուզում

Հունիսի 3-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասում, կոյուղաջրերի հորան փորելու աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի ինքնափլուզում, ինչի հետեւանքով մեկ աշխատակից մնացել է հողի տակ, իսկ երկրորդը` մինչեւ կրծքավանդակը ծածկվել է հողով:

Ժամը 15.06-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, 1981 թ. ծնված Ռաֆիկ Մանասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից:

Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 16.40-ին հորանում հայտնաբերվել է 1960 թ. ծնված Կամո Սահակյանի դին:

Ժամը 17.40-ին փրկարարների ուժերով դին դուրս է բերվել հորանից:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply