Նավթի գինը աշխարհի շուկաներում աճել է 4 տոկոսով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2009 17:18
Նավթի գները մոտ 4 տոկոսով աճել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ապրանքային շուկաներում: Գնաճին նպաստել է այն, որ «Նիգեր» գետի դելտայի ազատագրման շարժման» մասնակիցները Նիգերիայում գրոհել են անգլո-հոլանդական «Ռոյալ ԴատչՇել» ընկերության նավթահարթակը:Նավթի շուկաներում, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գների բարձրացման պատճառ է դարձել նաև Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցը, ըստ որի` 2008-ից մինչեւ 2014 թթ. նավթի գլոբալ պահանջարկը կլինի օրական 89 մլն բարել` նախապես կանխատեսված 85,8 մլն բարելի փոխարեն:






Facebook
Tweet This
Email This Post
