Գանձվել է 7 մլն 400 հազ. դրամ տուգանք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2010 17:40

ՀՀ  ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում տրամադրել է 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 12 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար  3մլն 600 000, 3 մլն 300 000 և 500 000 դրամի չափով: Նախազգուշացում է կիրառվել 6 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ:

01.01.2010-01.06.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով  սահմանված կարգով գանձվել է 195 մլն դրամի չափով պետական տուրք, որից 145 մլն դրամը` շահումով խաղերի,  50 մլն դրամը` խաղատների գծով:

Ս.թ. հունիսի 1-ի դրությամբ ՀՀ  տարածքում ուժի մեջ են 97 շահումով  խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի  կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply