Հայ-չինական համագործակցության նոր հնարավորություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2010 15:01

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև 7 գործարարներ:

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ընդունել է ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուին և չինական պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությունների, գիտության, հեռահաղորդակցության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծավալման, գյուղատնտեսական ոլորտում հայկական գիտական և տեխնոլոգիական նորագույն մշակումները կիրառելու, ինչպես նաև Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներում հայկական բարձրորակ արտադրանքի պատշաճ ձևով ներկայացման հնարավորությունների վերաբերյալ:

Չինական պատվիրակության անդամներին ներկայացվել են հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում հայկական կողմի մշակած ծրագրերը, ընդգծել չինական կողմի մասնակցելության նպատակահարմարությունը դրանց մեջ: Որպես համագործակցության հաջողված օրինակ առանձնացվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ը և կարևորվել կողմերի շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ:
Անդրադարձ է եղել նաև «Շանհայ-2010» Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ունեցած հաջողությունը:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply