Հայ թիավարների հաջող մրցելույթը Փոթիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 3, 2010 13:27

Փոթիում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոն Վիկտոր Կրատասյուկի հուշամրցաշարում ուժերը չափեցին թիավարները: Հայաստանի ներկայացուցիչները հաջող մասնակցեցին այդ ստուգատեսին: Սևանցի Արմեն Մալխասյանը լավագույնն էր  մեկտեղանոց բայդարկայով 1000 մ մրցատարածությունում: Երկտեղանոց բայդարկայով 500 մ մրցատարածությունում նա հրազդանցի Արծրուն Միսակյանի հետ երկրորդ արդյունքը ցույց տվեց: Ի  դեպ, Մալխասյանն արժանացավ լավագույն մարզիկի համար սահամանված մրցանակին և ստացավ դրամական պարգև: Միսակյանը  մեկտեղանոց բայդարկայով 3-րդ մրցանակակիր դարձավ 1000 մ մրցատարածությունում: Պատանիների մրցումներում երևանցի Հայկ Գասպարյանը  տիրացավ արծաթե երեք պարգևի: Նա բայդարկայով ուժերը չափեց 200 մ և 500 մ մրցատարածություններում, ապա ընկերակցելով մցխեթցի վրացի մարզիկի հետ, հանդես եկավ  երկտեղանոց բայդարկավարների 500 մ մրցումներում:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply