ՄԱԿ –ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց Իսրայելին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2010 13:18

ՄԱԿ –ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց Իսրայելին .”հնարավորինս շուտ ներկայացնել մանրամասն ու ամբողջական հաշվետվություն ” Գազայի համար հումանիտար բեռով “ազատության նավատորմի” վերաբերյալ: Նա հիշեցրեց նաև ,ու այդ հարցի կապակցությամբ ՄԱԿ -ի Անվտանգության Խորհրդի նախագահը հայտարարություն է արել.: ”Չորեքշաբթի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել անկախ միջազգային առաքելություն ստեղծելու համար,ուսումնասիրելու միջազգային իրավունքի խախտման փաստերը”,-ասաց նա

“Ազգային անվտանգության ու Մարդու իրավունքների խորհուրդների որոշումների հիման վրա ես խորհրդակցություններ եմ անց կացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ,այդ թվում `Անվտանգության Խորհրդի անդամների”,-ավելացրեց Պան Գի Մունը: Նշեց ,որ զրուցել է գերտերությունների առաջնորդների հետ,չորեքշաբթի երկրորդ կեսին հանդիպել է արաբական պետությունների,Թուրքիայի,Իսրայելի և ՄԱԿ ԱԽի առանցքային անդամների հետ:

Նա նշեց,որ «ձերբակալվածների և վիրավորների մեծ մասը վերադարձել են տուն»:Նրա կարծիքով հիմա ամեն ինչ պետք է անել կանխելու հետագա նույնանման միջադեպերը և խուսափել սադրանքներից:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ԳՔ-ը պահանջեց Իսրայելից անհապաղ վերացնել շրջափակումը Գազայի հատվածից:

Իսրայելական կողմը պնդում է,որ զինվորականները ստիպված են եղել ուժ կիրառել նավերի գրոհի ընթացքում,քանի որ այդ նավերի նավաստիները հարձակվել են իսրայելական ուժերի վրա դանակներով ու ձողերով:Իսկ Իսրայելի վարչապետը նշեց Գազայի հատվածի շրջափակման կարևորությունը :»Այդ քայլը անհրաժեշտ է թույլ չտալու համար զենքի տեղափոխում Գազայի հատված,ՀԱՄԱՍ-ը շարունակում է զինվել Իրանից օգնություն ստանալով»,-ասաց վարձապետը:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply