Երեք մրցանակակիր Ախմետայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 3, 2010 13:06

Վրաստանի Ախմետա քաղաքում ավարտված  ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին անդրկովկասյան երեք երկրների մարզիկները, հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները և անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Մրցումների առաջին օրը երրորդ մրցանակակիրներ դարձան  Արսեն Գևորգյանը (42 կգ ) և Հարություն Դերմիշյանը (46 կգ): Երկրորդ օրը Էդգար Միքայելյանը (60 կգ) պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Մեր մյուս մասնակիցները` Ալբերտ Բաղդասարյանը (38 կգ), Սամվել Ղազարյանը (55 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ), Վլադիմիր Առաքելյանը (60 կգ) և Տիգրան Դանիելյանը (73 կգ) բավարարվեցին համեստ արդյունքներով:

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply