Փորձել են կողոպտել Հայկ Նահապետի արձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2010 12:24

Երեկ  ժամը 03.00-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղադրված Հայկ Նահապետի արձանից գողություն է կատարվում:

Մեկնած ոստիկանության ծառայողները նշված վայրում հետապնդել են փախուստի դիմած երիտասարդին, բերման ենթարկել բաժին և պարզել ինքնությունը` 1990 թ. ծնված Սանդրո Մ.:

Պարզվել է նաև, որ նա նույն օրը ժամը 02.55-ին լինգով պոկել է արձանի ձախ ոտքի պղնձյա թիթեղն ու փորձել գողանալ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply