Շիրակում գայլերը հոշոտել են 38 ոչխար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2010 11:58

Երեկ ժամը 11.00-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ժամը 03.00-ից 04.00-ի սահմաններում Շիրակի մարզի Անուշավան գյուղում գայլերը հոշոտել են նախկին անասնագոմերի տարածքում պահվող ոչխարների հոտը:

Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալը:

Պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է 38 գլուխ ոչխար: Հայտնաբերվել է նաեւ 52 գլուխ վիրավոր ոչխար:

Հոշոտված ոչխարները հորվել են:

Նույն օրը Լոռու մարզի Դարպասի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ից 04.00-ի սահմաններում գյուղի «Մոլլաղշլաղ» կոչվող հանդամասում գայլերի ոհմակը հոշոտել է  6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Վնասի չափերը ճշտելու նպատակով  ստեղծվել է հանձնաժողով:

Դիտվել է 1734 անգամ:
Print Friendly

Leave a Reply