Ղարաբաղում ամուսնական նպաստ կստանան նաև Ղարաբաղում ծառայող hայաստանցիների ընտանիքները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 30, 2009 16:29

ai361301Այսուհետ Ղարաբաղում ամուսնական նպաստ կստանան նաև այն զույգերը, որոնցից մեկը ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող և ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը ԼՂՀ քաղաքացի կամ Ղարաբաղում մշտական հաշվառում ունեցող. նման որոշում է կայացրել ԼՂՀ կառավարությունը` լրացումներ կատարելով «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» 2007 թ. որոշման մեջ:

300 հազար դրամ ամուսնական նպաստ Ղարաբաղում նորապսակները ստանում են 2008-ի հունվարի 1-ից:

2008-ին, երբ բարերար Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ կազմակերպվեց 675 զույգերի ամուսնություն, Ղարաբաղում գրանցվել է ամուսնությունների աննախադեպ աճ` թվով 3.058, մինչդեռ 2007-ին գրանցվել էր 518 ամուսնություն:

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը հաղորդում է, որ այս տարվա ընթացքում ամուսնական նպաստ արդեն ստացել են 3.061 զույգեր, իսկ հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 175 ամուսնություն:

2008թ. տվյալներով` Արցախում ապրում է ավելի քան 140 հազար մարդ:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply