Բուլղարիայում տեղի է ունեցել հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսիյանի ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | հունիսի 2, 2010 23:48

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում հունիսի 1-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում տեղի ունեցավ ժամանակակից հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսյանի անհատական ցուցահանդեսը:

Ներկայացնելով հայ գեղանկարչին` դեսպան Մանասարյանը նշեց, որ ցուցասրահում ներկայացված նմուշների միջոցով այս օրերին բուլղար արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բուլղարաբնակ հայ գեղանկարչի աշխատանքներին, որոնք երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային ընդհանրության ևս մի վառ ապացույց են:

Նկարչին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիևը։ Իր ելույթում փոխնախարարը նշեց, որ Արշակ Ներսիսյանի գործերը մշակութային նոր կամուրջ են Բուլղարիայի և Հայաստանի ժողովուրդների միջև։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Բուլղարիայի պատգամավորներ, ԱԳՆ, մշակույթի և գիտության ու կրթության նախարարությունների ներկայացուցիչներ, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ։

Դիտվել է 1458 անգամ:

Leave a Reply