Հայաստանի դեսպանն այցելել է «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2010 23:39
Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց «Սինգապուրի սննդի էքսպո-2010» (Singapore Food Expo-2010) ցուցահանդեսը, որն իր բնագավառում խոշորագույնն է ասիական տարածաշրջանում:
Այստեղ առաջին անգամ առանձին տաղավարում ներկայացված են Հայաստանում արտադրվող «Արեւա» (ArevA) ապրանքանիշը կրող բնական հյութեր: «Արեւա հոլդինգ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանը դեսպանին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Սինգապուրի շուկայում ամրապնդվելու ուղղությամբ ընկերության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրեց Մալայզիա հայկական հյութեր մատակարարելու ծրագրերի մասին:
«Արեւա» ընկերության միջոցով Սինգապուր է ներմուծվում եւ որոշ առեւտրի կենտրոններում արդեն իսկ վաճառվում է Երեւանի գարեջրի գործարանի արտադրության «Կիլիկիա» գարեջուրը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2010թ. հունիսի 16-20-ը այստեղ կայանալիք Ասիական գարեջրի ցուցահանդեսում (BeerFest Asia-2010) հայկական «Կիլիկիա» եւ «Հայեր» գարեջրերը առանձին տաղավարում ներկայացնելու ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
