Եկեղեցին ևս դեմ է օտարալեզու դպրոցների վերաբացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2010 23:34


«Անկախ»-ի աղբյուրների փոխանցմամբ, «Եկեղեցին ևս դեմ է օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ ՀՀ կառավարության նախագծին»:

Ըստ աղբյուրի, Վեհափառի մոտ տեղի է ունեցել քննարկում` եկեղեցու թեմերի առաջնորդների մասնակցությամբ, ովքեր ևս դեմ են արտահայտվել նախագծին:

Սակայն ե՞րբ Հայ առաքելական եկեղեցին կհայտնի իր պաշտոնական դիրքորոշումը, հայտնի չէ:

Հուսանք, որ այդ դիրքորոշման վերաբերյալ հայտարարությունը չի ուշանա` մեծ նպաստ բերելով օտարալեզու դպրոցների վերաբացման նախագծի դեմ պայքարին:

Անի Գասպարյան

Դիտվել է 2165 անգամ:
Print Friendly

Leave a Reply