Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2010 16:26

Ս.թ. հունիսի 1-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին:

Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Երևան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշեց, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջև հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:

Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply