Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2010 16:23

Ս.թ. հունիսի 1-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա ընթացքում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցին առնչվող մանրամասներ: Ընդգծվել է այցի շրջանակներում նախատեսվող հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացման կարևորությունը: Հույս է հայտնվել, որ Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման համար:

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Բեյրութում Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply