Ըստ գյուղնախարարի՝ Հայաստանից կարող է արտահանվել 200 հազար ոչխար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2010 15:59

Այս տարի Հայաստանից արտահանվել է 22 հազար գլուխ ոչխար, որից 13 հազարը ներմուծվել է այլ երկրներից, ապա արտահանվել և մնացածը միայն արտահանվել եբ  ՀՀ-ից: «Այժմ քայլեր ենք ձեռնարկում ոչխարի արտահանումը նորմալ հուն վերադարձնելու համար»,- ասաց այսօր գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անցած տարի արտահանվել է 147 հազար ոչխար, ինչից գյուղացիներն, ըստ Ալավերդյանի,  ստացել են 4-5 մլրդ դրամի եկամուտ: Ալավերդյանի հավաստմամբ՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 919 800 գլուխ մանր եղջերավոր անասուն, և այս թվաքանակի պայմաններում հնարավոր է արտահանել շուրջ 200 հազար գլխաքանակ՝ առանց խնդիրներ առաջացնելու:

Ալավերդյանն ասում է, որ ոչխարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարելավել հանրապետության 1 մլն 116 հազար հա արոտավայրերը, ինչը հնարավորություն կտա ունենալ 1 մլն-ից ավել մանր եղջերավոր անասուն:

Նախարարի խոսքով՝ ոչխարի մսի գինն աստիճանաբար իջնում է.  հունվարի համեմատությամբ  նվազել է 30-40 տոկոսով և կազմում է 2000-2500 դրամ:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply