Ցորենի սպասվող առատ բերքը չի բավարարի ներքին պահանջարկը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2010 15:17

Այս տարի Հայաստանում մշակվել է  87 731 հա գարնանացան ցորեն, ինչը 3000 հա-ով ավել է անցած տարվա ցուցանիշից. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Անցած տարի ստացվել է 375 հազար տոննա ցորենի բերք, մինչդեռ Հայաստանում տարեկան  սպառվում է 700 հազար տոննա ցորեն: Ըստ Ալավերդյանի՝ այս  տարի ավելի շատ ցորենի բերք է ակնկալվում ստանալ, սակայն հանրապետությունում առկա ողջ պահանջարկը դեռևաս հնարավոր չի լինի  բավարարել:

Ըստ նախարարի այժմ գլուխ են բարձրացրել մի շարք հիվանդություններ՝ և հացահատիկային ու բանջարաբոստանային կուլտուրաների, և մրգատու ծառերի: «Այսօր խնդիր ունենք փրկել ունեցած բերքը: Այդ նպատակով հանրապետության բոլոր խանութներում կան համապատասխան թունաքիմիկատներ, որոնց ճիշտ օգտագործումը կօգնի փրկել բերքը»,- ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ ներկայիս եղանակային պայմանները ևս բարենպաստ են բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Նախարարությունը նաև պայքար է սկսել կրծողների և վնասատուների դեմ: Պետբյուջեից հատկացվել է 300 մլն դրամ, որով և պետք է այդ աշխատանքներն իրականացվեն: Այժմ բոլոր մարզերում ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու, թե որտեղ ինչ կրծողներ և վնասատուներ կան:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply