Այս տարի ծիրանի բերքը կկրճատվի 40 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2010 14:56

Այս տարի Հայաստանում սպասվում է 30-40 հազար տոննա ծիրանի բերք, ինչը 30-40 տոկոսով քիչ է անցած տարվա բերքի ցուցանիշից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Ըստ նախարարի՝ Արարատի և Արմավիրի մարզերում ծիրանի բերքը կորսվել է 50-60 տոկոսով, սակայն պակասը կլրացվի ի հաշիվ Արագածոտնի և Կոտայքի մարզերում առկա լավ բերքի:

Ալավերդյանն ասում է, որ չնայած բերքի ծավալների կրճատմանը արտահամնամ և մթերման հետ այս տարի խնդիրներ չեն առաջանա. Անցած տարի արտահանվել է ընդամենը 13 հազար  տոննա ծիրան և մթերվել է 4000 տոննա: Սակայն, ըստ նախարարի, կնկատվի ծիրանի գնաճ, իսկ թե ինչքան, կորոշի շուկան:

Փախարենը այս տարի հայ գյուղացին կստանա ավելի շատ խաղողի բերք, քան անցած տարի. Անցած տարի մթերվել է 127 300 տոննա խաղող, այս տարի մթերման ծավալները ևս կավելանան: Ըստ Ալավերդյանի՝ խաղող մթերող ընկերություններն աստիճանաբար դուրս են գալիս ճգնաժամային իրավիճակից և մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply