Չինաստանում ջրհեղեղից տուժել է 1,2միլիոն մարդ,կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2010 14:40

Մոտ 1միլիոն 200հազար մարդ է տուժել Չինաստանի հարավում ջրհեղեղի վերջին ալիքից: Չորս մարդ զոհվել են,ևս 60հազար արագորեն էվակուացվել Գուանսի-Չժուան ինքնավարության վտանգավոր շրջաններից:

Ջուրը ծածկել է 78 հազար գյուղատնտեսական տարածք,ամբողջովին ավերել

2 հազար հեկտար մակերեսի բերքը: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 2հազար շինություն,որոնց մեծ մասը բնակելի էին:

Որոշ քաղաքներում շենքերի առաջին հարկերը լցված են ջրով: 600-ից ավելի դպրոցականներին էվակուացնելու համար ներգրավվել են զինվորականներ ու հատուկ տեխնիկա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սելավը Չինաստանի հարավում սկսել է հունիսի 1-ի երեկոյան և շարունակվում է մինչև հիմա: Ջրհեղեղից տուժել են ինքնավարության 6 քաղաք`իրենց շրջակայքով:

Մայիսին Չինաստանի հարավի ջրհեղեղները խլել են 101 մարդու կյանք: Անձրևները սկսել էին 2010թ.ապրիլի վերջից և շարունակվում են մինչ այժմ: Ընդհանուր առմամբ տարերքից տուժել են 15միլիոն մարդ,տնտեսական վնասը կազմում է 1,17միլիարդ դոլար:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply