Արաբական պետությունները համախմբվում են` պայքարելու սոմալիացի ծովահենների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2009 16:05

saudi-arabia

Արաբական 11 պետություններ որոշել են ստեղծել միասնական ռազմածովային խմբավորում` Ադենի ծոցի, Կարմիր ծովի եւ Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասի առևտրական ուղիները ծովահեններից պաշտպանելու համար: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովում Կարմիր ծովի ավազանի և Պարսից ծոցի արաբական երկրների ներկայացուցիչներն ընդունել են «Էր Ռիադի հայտարարությունը». այն սահմանում է միջարաբական ռազմածովային խմբավորման խնդիրները, աշխատանքները և գործունեության կոնկրետ շրջանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբավորմանը կմասնակցեն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Ամիրայությունները, Քուվեյթը, Բահրեյնը, Քատարը եւ Օմանը, նաեւ Կարմիր ծովի ավազանի երկրները` Եմենը, Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանը եւ Ջիբութին

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply